Foto

Հայաստանի իշխանությունները, թուրքերի հետ միասին, ցանկանում են մոռացության մատնել մեր պատմությունը, մեր նախնիների հիշատակը: Մենք դա ձեզ թույլ չենք տա. Արա Աբրահամյան


110 տարի առաջ, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի հանգամանքից, հայկական էլիտաների անհեռատեսությունից և  անմիաբանությունից, երիտթուրքական պարագլուխները պլանավորեցին և իրականացրեցին դաժան հանցագործություն՝ հայ ժողովրդի Ցեղասպանությունը և արտաքսումն իրենց հայրենիքից:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին, ինչպես հայտնի է, եղեռնի զոհերին սրբադասել է: Բայց դա չի նշանակում, թե նրանք արդեն անցյալում են՝ պատմության մեջ: Նրանք ապրում են յուրաքանչյուր հայի կյանքում՝ իրենց խորը հավատով, անպարտելի ոգով և չիրականացված երազանքներով:
Մենք պարտավոր ենք այդ երազանքները կյանքի կոչել: Մենք իրավունք չունենք դավաճանել նրանց հիշատակը և պետք է ոչ ոքի թույլ չտանք նենգափոխել մեր պատմությունը և ջնջել այն:
Վերջապես՝ դա պետք է գիտակցեն բոլորը, առաջին հերթին՝ հայկական էլիտայի ներկայացուցիչները:
Ապրիլի 24-ը ևս մի առիթ է՝ գիտակցելու կատարվածը և համախմբվելու: Եթե մենք դա անեինք, ապա կարող էինք կանխել այն ինչ տեղի ունեցավ մեր օրերում՝ Արցախում:
Էլիտաների և ժողովրդի համախմբում՝ Թուրքիայից և Փաշինյանի իշխանությունից ծագող վտանգների դեմ: Այլ ճանապարհ չկա:

Արա Աբրահամյան