Foto

Դանիան 48 մլն դոլար կծախսի Ուկրաինայի համար հրետանային արկերի վրա

Դանիայի կառավարությունը որոշել է մոտ 317 մլն կրոն (48,1 մլն դոլար) հատկացնել Էստոնիային՝ Ուկրաինայի համար հրետանային զինամթերք գնելու համար։ Այս մասին հաղորդվում է Դանիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կայքում։

«Ուկրաինան ունի տարբեր տրամաչափի հրետանային զինամթերքի շարունակական մատակարարումների մեծ կարիք: Spakke XXV-ի նվիրատվությունների շնորհիվ որոշվել է ֆինանսավորել Էստոնիայի տարածքով տարբեր տեսակի հրետանային զինամթերքի տեղափոխումը մոտավորապես 317 միլիոն կրոնով», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: