Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները հետաքրքրված են «Բարսելոնայի» մի քանի առաջատար խաղացողների ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական ակումբից Սաուդյան Արաբիա կարող են տեղափոխվել հետևյալ ֆուտբոլիստները՝ Ռաֆինյա, Ժյուլ Կունդե, Ռոնալդ Արաուխո և Ֆրենկի դե Յոնգ։ Խաղացողներին ձեռք բերելու հավակնորդների թվում են «Ալ-Հիլալը», «Ալ-Նասրը» և «Ալ-Իթիհադը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ-Հիլալը» պատրաստ է Ռաֆինյային վճարել 200 միլիոն դոլար՝ չորս մրցաշրջանի համար՝ յուրաքանչյուրում 50 միլիոն։