Foto

ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում տեխնիկական խմբի ղեկավար է նշանակել

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Անտոնին նշանակվել է Իրանի հետ բանակցությունների տեխնիկական խմբի ղեկավար, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

«Թրամփի վարչակազմը Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Անտոնին է նշանակել՝ ղեկավարելու ԱՄՆ տեխնիկական թիմը Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում»,- ասվում է հրատարակության մեջ։
 
Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Օմանում կայացել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց  Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի անուղղակի բանակցությունների առաջին փուլը, որոնք , ըստ ամերիկացի առաջնորդի հատուկ ներկայացուցչի, եղել են դրական և կառուցողական։ Իրանի արտգործնախարարը նույնպես այս բանակցությունների մթնոլորտը որակել է կառուցողական և հանգիստ, և շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդին իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակմանն ուղղված ջանքերի համար։
 
Ապրիլի 19-ին Հռոմում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը ՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Ինչպես ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը, բանակցությունների երկրորդ փուլն անցել է «կառուցողական» մթնոլորտում։ Երրորդ փուլը, ինչպես նշել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, կկայանա ապրիլի 26-ին։