ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: Նա չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը, այլ լատինատառ նշել է «Meds Yeghern» արտահայտությունը։
«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում այն մարդկանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում։ 1915թ. սկսած մեկուկես միլիոն հայեր արտաքսվեցին և մահվան դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Այս հիշատակի օրը մենք ևս մեկ անգամ միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծ համայնքին՝ սգալով բազմաթիվ կորսված կյանքերի համար: Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և աջակցել տարածաշրջանային կայունությանը՝ ձգտելով հասնել կայուն բարգավաճման և անվտանգության»,-ասել է նա։