Foto

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ապրիլի 24-ին, ժամը 14։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել Պաղջուր գետից։