Դերասանուհի Անի Խաչիկյանն Ինստագրամյան իր էջում Ապրիլի 24-ի կապակցությամբ լուսանկար է հրապարակել և հետևյալ գրառումն արել.
«Հիշողությամբ ապրել չի կարելի, ինչպես և չի կարելի ապրել առանց դրա:
Մաթևոսյանն ասում է. մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...
Ապրիլի 24֊ը չպիտի լինի զոհի հիշողությունը, չպիտի լինի ողբի հիշողությունը, այն հիշողությունն ու հիշեցումն է նախ և առաջ հարցի, թե ինչպե՞ս եղավ, որ նման բան կարողացան մեզ հետ անել և հիշողությունն ու հիշեցումը, որ ներողություն դեռ չի հնչել»: