Foto

«Շատ կուզեի նորից կարողանալ սկսել կյանքս ու ավելին անել, քան անում եմ». Մարջան Ավետիսյան

«Իմ կյանքի ոչ մի փուլում չեմ հիշում մի պահ, որ մտածեմ, որ ես ամեն ինչ գիտեմ: Ես շատ կուզեի՝ նորից կարողանալ սկսել կյանքս ու ավելին անել, քան անում եմ: Ինձ թվում է միակ ներդրումը կրթությունն է, որի բացը ես շատ ունեմ: Որպես քրիստոնյա, որպես մարդ շատ-շատ բացեր ունեմ:

Ես ծնվել եմ Արմավիրի մարզում, Մեծամոր քաղաքում եմ ապրել և մեր քաղաքին կից գյուղում՝ Ակնալճում կար կիրակնօրյա դպրոց, կիրակի օրերին մենք գրեթե ամբողջ օրն անցկացնում էինք այդ դպրոցում և այդտեղից են իմ հավատլիքները ձևավորվել:

Մայրս շատ հավատացյալ է ու իր կյանքում Աստծո ներկայությունը միշտ ունեցել է:

Իմ հաշտությունն Աստծո հետ իմ կյանքի ամենածանր պահին եղավ, երբ ինձ թվաց, որ ինձ ոչ ոք չի սիրում ու ես մենակ եմ աշխարհում, և անգամ ծնողներիս սերն ինձ չի փրկում:

Շատ ծանր, դեպրեսիվ շրջան էր ու իմ ներսից հաստատուն մի միտք եկավ՝ «ես քեզ չեմ թողել»: Այդ միտքը մնաց ու ինձ հետ է արդեն մի քանի տարի: Մտածում եմ, որ ինքդ քեզ հետ անհաշտ լինելը Աստծո հետ անհաշտ լինելն է»,- «Հայացք» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը: