Foto

«Երբեմն կյանքը կարող է չընթանալ մեր պատկերացրած հունով, պետք է լինենք ուժեղ ու ինքնավստահ». Աննա Մանուչարյան

Դերասանուհի Աննա Մանուչարյանն ինստագրամյան իր էջում կիսվել է տեսանյութով, որտեղ դիմել է աղջիկներին՝ խորհուրդ տալով լինել ուժեղ և ինքնավստահ:

«Սիրելի աղջիկներ, բայց բոլորիս կյանքի ճանապարհը, վստահ եմ, ունի նմանություններ՝ նույնանման բարդություններ, բախումներ, խնդիրներ։

Ես շատ եմ ուզում, որ մենք լինենք ուժեղ ու ինքնավստահ, խելացի, ճարպիկ ու անկախ։
Իսկ ամենից շատ՝ ուզում եմ, որ լինենք սիրված ու անհոգ, երջանիկ, միշտ խնամված ու գեղեցիկ։
Բայց երբեմն կյանքը կարող է չընթանալ մեր պատկերացրած հունով։
Հետևաբար՝ ապահովության համար, պետք է զինես քեզ, ուժեղացնես ու պատրաստ լինես ցանկացած փորձության արժանապատվորեն դիմակայելու։

Սիրում եմ ձեզ և ուզում եմ, որ մենք բոլորս ամենաաղջկական ու սիրուն կյանքն ունենանք»,- գրել է Աննա Մանուչարյանը: