Foto

ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքել է շրջանառվող տեղեկատվությունը, թե մշակվում է ՌԴ քաղաքացու անձնագրի նոր դիզայն։


Ինչպես հայտնել է Лента.ру-ին ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, նման նախագիծ այս պահին չի իրականացվում։

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություններ էին տարածել, թե իբր իշխանությունները պատրաստվում են փոխել անձնագրի ձևավորումը։