Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել․
«Հունիսի 14-ից 16-ը ընկած ժամանակահատվածում համայնքի տարածքում հորդառատ անձրևների և աննախադեպ կարկտահարման հետևանքով բնակիչները կրել են գույքային և գյուղատնտեսական խոշոր վնասներ։
Հունիսի 14-ից սկսած աղետից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները համայնքային ներկայացուցիչների հետ իրականացնում են կրած վնասների արձանագրումներ՝ աղետից տուժած բնակավայրերում»։