Foto

Բլոգեր Էվիկը պատմել է, թե ինչպես թողեց բժշկությունն ու դարձավ բլոգեր

Բլոգեր Էվիկը՝ Էվելինա Խանոյանն իր ինստագրամյան էջում շնորհավորել է Բլոգերների օրն ու պատմել, ինչպես թողեց բժշկությունը, գնաց իր երազանքի հետևից ու դարձավ բլոգեր:

«Պատկերացրեք, սրտիդ խորքում ունես երազանքներ, որոնք գիտես, որ երբեք չեն իրականանալու, որոնց մասին վախենում ես նույնիսկ բարձր մտածել: Մտածում ես բոլորի ցանկությունները կարևոր են, բացի քոնինից: Քոնը լուռ աշխատելն է, սովորելը, վազելը ամենուր ու ոչինչ չհասցնելը: Այսպիսին եղել է իմ կյանքը: Բայց կյանքը կարող է փոխվել, ինչպես նաև մենք:

Ինչ որ պահի ես հասկացա, որ ես պետք է լսեմ իմ ցանկություններին ու իմ պատասխանատվությունն է իրականացնել դրանցից յուրաքանչյուրը: Երբեմն ցանկությունը գիշերը պաղպաղակ ուտելն էր, երբեմն որոշ մարդկանց հետ չշփվելը, երբեմն խոստովանելը, որ միգուցե ես չեմ ուզում բժիշկ լինել: Պարզվեց ես կարող եմ անել դրանք բոլորը, պարզվեց ինձ հետաքրքիր չէր ոչ մեկի արձագանքը, պարզվեց ես բոլորից լավ գիտեի ինձ ինչ է պետք, պարզվեց լավ էլ ռիսկով աղջիկ եմ:

Ես ինձ համարում եմ շատ երջանիկ ու տոկուն մարդ ու անսահման վստահում եմ ինձ, գիտեմ կյանքում ինչ էլ լինի, միշտ նույն ազնվությամբ ու պատասխանատվությամբ եմ մոտենալու իմ ցանկություններին: Մինչև հիմա ես տարբեր մարդկանցից լսում եմ, բա ափսոս չէր Գերմանիան թողեցիր եկար, բա բժշկություն հետ չես գնալու՞: Ես բոլոր այդ մարդկանց մաղթում եմ իրենց կյանքում մեկ անգամ զգալ այն երջանկությունը, որը կոչվում է գտնվել ճիշտ տեղում ու զբաղվել սիրելի գործով: Շնորհավոր բլոգերների օրը»,- գրել է նա: