Ջեյ Լոն շնորհավորել է Հայրերի օրն ու Ինստագրամում իր հայրիկի հետ լուսանկարներ հրապարակել:
«Շնորհավոր Հայրերի օրը, հայրիկ։ Տարիների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ փորձություններ, և հիմա ավելի եմ գիտակցում, թե որքան բացառիկ են քո լուռ ուժն ու անսասան սերը։
Քո հետևողականությունը, բարությունն ու հոգատարությունը միշտ եղել են օրինակ այն բանի, թե ինչպես եմ ես ձգտում ապրել իմ սեփական կյանքը։ Շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ անում ես ինձ և երեխաների համար։ Դու իմ հերոսն ես և միշտ ես եղել»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին: