Երգիչ Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանն իր ինստագրամյան էջում դստեր և հայրիկի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.
«Ամենամութ ժամերին հայրս դարձավ իմ փարոսն ու հույսը:
Նրա սերը լույս և հենարան է ցանկացած դժվարության մեջ իմ ու դստերս համար։ Շնորհակալ եմ պապ, որ դու կաս»: