Foto

«Ամենաերջանիկ կինը նա չէ, ով լավագույն ամուսինն ունի». Լեպսն ու 19-ամյա Ավրորան հերքել են բաժանման մասին լուրերը

Վերջերս համացանցում լուրեր տարածվեցին, որ Գրիգորի Լեպսն ու 19-ամյա հարսնացուն՝ Ավրորան բաժանվել են:

Սակայն, երեկ երեկոյան զույգը հերքեց իրենց բաժանման մասին բոլոր լուրերը՝ ինստագրամյան սթորի բաժնում միասին հերթական տեսանյութը հրապարակելով:

Լեպսը երգել է «Ես քեզ սիրում եմ մինչև արցունքներ» հիթը՝ գրկելով իր հարսնացուին և ցույց տալով, որ իրենց հարաբերություններում ներդաշնակություն է տիրում:

«Ամենաերջանիկ կինը նա չէ, ով լավագույն ամուսինն ունի: Այլ նա, ով լավագույնս օգտագործել է այն, ինչ կարողացել է ստանալ»,- տեսանյութին կից գրել է Ավրորան: