Դերասանուհի Աննա Մաքսիմն ինստագրամյան իր էջում` Ապրիլի 24-ի կապակցությամբ տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Հայկական հարց գոյություն ունի, և մենք՝ այօրվա հայերս պիտի քաջ գիտակցենք այդ փաստը: Ինչու՞, թեկուզ հանուն Չարենցի, Թումանյանի, Իսահակյանի, Վարուժանի, Մեծարենցի, Ռուբեն Սևակի և,վերջիվերջո, 1500000 միլիոն տեղահանված հայերի կապույտ երազանքի՝ որն է անկախ Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիրը:
Եվ հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի:
Նա ով կուրանա իր անցյալը, կասկածի տակ կդնի իր ներկան և, հետևաբար, կմնա առանց ապագայի:
Լիոնի սիրելի՜ հայեր.
Ինչպես խոստացել էի, խոստումս կատարեցի: Ծաղիկները ձեր անունից խոնարհված են անմար կրակի շուրջ՝ իբրև առհավատչյա, որ Հիշում ենք և Պահանջում»: