Թուրքիայի խորհրդարանական քրդական Ժողովուրդների հավասարության եւ դեմոկրատական կուսակցությունը (DEM) ապրիլի 24-ի հետ կապված ուղերձ է հղել։
Թուրքական Bianet-ի փոխանցմամբ, DEM կուսակցությունը դատապարտել է 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, պահանջել առերեսվել պատմական իրականության հետ եւ տուժվածներից ներողություն խնդրել։
Իր հերթին Հայոց ցեղասպանությունը դատապարտել է նաեւ քրսական Ժողովրդավարական շրջաններ (DBP) կուսակցությունը։ DBP-ի հայտարարության մեջ նշվել է, որ ուղիղ 110 տարի առաջ, ապրիլ 24-ին 235 հայ մտավորականներին մահվան որղարկելով սկսվել է Հայոց ցեղասպանությունը։