Foto

Հայտնիների լուսանկարներն ու գրառումները Ապրիլի 24-ի կապակցությամբ

Tert.am Life-ը հետևել է հայ հայտնիների սոցիալական ցանցերին ու առանձնացրել նրանց հրապարակումները՝ Ապրիլի 24-ի կապակցությամբ: 

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«1915-2025

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»: 

«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ Պարգը ինստագրամյանի էջի սթորի բաժնում գրառում է արել.

«Ապրիլի 24-ը, պարզապես, օր չէ, դա վերք է, որն ապրում է յուրաքանչյուր հայի սրտում։ Այսօր մենք հիշում ենք 1,5 միլիոն հոգիներին, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության հետևանքով: Մենք տանում ենք նրանց ցավը, նրանց լռությունն ու պատմությունը:

Այս տարի ես «Եվրատեսիլ»-ի բեմում եմ ոչ միայն որպես արտիստ, այլև որպես հայ՝ նրանց հիշատակը կրելով իմ ձայնում, նրանց ուժը՝ իմ սրտում:

Մենք մինչ օրս կանք, մենք ապրում ենք, մենք ծաղկում ենք, մենք ողջ ենք մնացել»:

Դերասանուհի Միլենա Վարդանյանը ևս գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից լուսանկարներ է հրապարակել:

«Հայոց ցեղասպանություն 24 ապրիլի 1915թ.

Հիշում եմ և Պահանջում»,- գրել է դերասանուհին:

Հաղորդավար, գրող Ավետ Բարսեղյանը Ինստագրամի սթորի բաժնում հետևյալ գրառումն է արել.

«Ցավի 24-ին միշտ հաջորդելու է ապրիլի 25-ը»:

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեխաների հետ այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Իմ երեխաները միշտ կիմանան, որ մռանալ ու ուրանալ
չկա:  Ցեղասպանությունը կասկածի տակ դնելն ամենամեծ մեղքն է»,- տեսանյութին կից գրել է նա: