Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) կիրակի՝ մարտի 23-ին, նախագահի թեկնածու է առաջադրել Ստամբուլի ժամանակավոր պաշտոնանկ արված ու կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ ԺՀԿ-ի-ի փրայմերիզին մասնակցել է Թուրքիայի 15 միլիոն քաղաքացի, ինչը կազմում է երկրում գրանցված ընտրողների գրեթե մեկ քառորդը։ Նրանցից 13,2 միլիոնը աջակցություն են հայտնել Իմամօղլուին։
ԺՀԿ նախագահ Օզգյուր Օզելը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որոշում կայացնել երկրի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին և պայքարել Էքրեմ Իմամօղլուի հետ:
աղբյուրը՝ past.am