ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չեղարկել է Իսրայել այցը, որը ծրագրված էր հաջորդ շաբաթվա սկզբին։ Այդ մասին հայտնել է The Jerusalem Post-ը՝ հղում անելով Պենտագոնում իր աղբյուրին։
Ավելի վաղ էլ Axios պարբերականը, հղում անելով իսրայելական պաշտոնական աղբյուրներին, հայտնել էր, որ Հեգսեթը Իսրայել է այցելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելք կատարելիք այցից առաջ։
Պենտագոնի ղեկավարը Իսրայելում պետք է լիներ մայիսի 12-ին։ Նախատեված էր նրա հանդիպումը Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի, ինչպես նաև երկրի վարչապետ Բենիամնին Նեթանյահուի հետ։
Սպիտակ տունն էլ հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը մայիսի 13-16-ն այցելելու է Մերձավոր Արևելք, այցի շրջանակներում լինելու է Սաուդյան Արաբիայում, Կատարում ու Արաբական Միացյալ Էմիրություններում։