Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է, իսկ մյուսը՝ օտարերկրացի։