Foto

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։

Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանի եւ 6:4, 5:7, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 135-րդ ռակետ, արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագային։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 41 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 101-րդ ռակետ, իտալացի Ֆրանչեսկո Պասարոն, ով 7:5, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8 միլիոն եվրո է։