Երեքշաբթի՝ մայիսի 6-ին, Միլանում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, որտեղ «Ինտերը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
Corriere dello Sport-ի տվյալներով՝ խաղը դիտել է 75,504 հանդիսատես, այդ թվում՝ 4,253-ը հյուրերի սեկտորում։ Հաշվարկների համաձայն՝ ակումբը տոմսերի վաճառքից վաստակել է մոտ 14.7 միլիոն եվրո։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային հանդիպումների պատմության մեջ տոմսերի վաճառքից հավաքված ամենամեծ գումարն է։
Նախկին ռեկորդը պատկանում էր 2023 թվականի Միլանի դերբիին, երբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» ստացել էր 12.5 միլիոն եվրո։