Foto

Ռուսաստանում դոլարը կրկին թանկացել է. ռուբլին ճնշման տակ

Ռուսաստանի կենտրոնական բանկը հուլիսի 5-ի համար սահմանել է դոլարի նոր փոխարժեք՝ 78.83 ռուբլի։ Սա փոքր աճ է նախորդ օրվա 78.78 ռուբլուց։ Փոխարենը եվրոն մի փոքր էժանացել է՝ հասնելով 93.01 ռուբլու։

Չինական յուանն էլ գրանցել է աննշան աճ՝ 10.99 ռուբլի։ Ըստ վերլուծաբանների՝ ռուբլին կարող է է՛լ ավելի թուլանալ, եթե կիրառվեն 500-տոկոսանոց մաքսատուրքեր Արևմուտքի հետ առևտուր իրականացնող երկրների արտադրանքի վրա։

Փորձագետ Պյոտր Շչերբաչենկոյի կարծիքով՝ հուլիսին դոլարի կուրսը դժվար թե գերազանցի 83 ռուբլին, սակայն տատանումները կշարունակվեն 77-83 միջակայքում, գրում է Лента.ру-ն։