Foto

Անծանոթը դանակահարել է 9-ամյա երեխային

Մոսկվայի մերձակա Սերգիև Պոսադ քաղաքում սարսափեցնող միջադեպ է տեղի ունեցել․ մոտ 50 տարեկան անհայտ տղամարդ մոտեցել է բակում խաղացող 9-ամյա երեխային և դանակով հարվածել նրա վզին։ Տղան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները ներկայումս վիրահատում են նրան։

Ոստիկանությունն արդեն հայտնաբերել է այն բնակարանը, որտեղ ենթադրվում է, որ հանցագործը կարող է թաքնված լինել։ Ներկա պահին իրավապահները պատրաստվում են հնարավոր շտուրման, գրում է Лента.ру-ն։

Հիշեցնենք՝ Նալչիկ քաղաքում ավելի վաղ ևս դանակով հարձակում էր տեղի ունեցել՝ այս անգամ ոստիկանների վրա։ Մեկ իրավապահ ծանր վիրավորված էր։