Foto

ՌԴ-ն չի արձագանքի իր դեմ տրիբունալ ստեղծելու ԵՄ-ի ցանկությանը. Կրեմլ

Կրեմլը մտադիր չէ արձագանքել ԵՄ որոշ երկրների՝ «հակառուսական տրիբունալ» ստեղծելու ցանկությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դրան չենք արձագանքում»,- մշել է  նա։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Լվով քաղաքում կայացել է Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ Ուկրաինայի դեմ հանցագործությունների համար Ռուսաստանի Դաշնության համար հատուկ տրիբունալի ստեղծման հարցով։ Կոալիցիան քաղաքական հավանություն է տվել հատուկ տրիբունալի ստեղծմանը, մայիսի 9-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Կոալիցիան կոչ է արել այլ պետություններին և միջազգային կազմակերպություններին միանալ և նպաստել Ռուսաստանի Դաշնության համար հատուկ տրիբունալի գործունեությանը։ Տրիբունալի պաշտոնականացման ուղղությամբ հաջորդ քայլը կլինի մայիսի 13-14-ը Լյուքսեմբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում:

Հայտարարությունը համաձայնեցվել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի և ԵՄ ժողովրդավարության, արդարադատության, օրենքի գերակայության հարցերով ԵՄ հանձնակատար Մայքլ Մաքգրաթի ներկայությամբ։

Ավելի վաղ ուրբաթ նախագահ Վլադիմիր Զելենսկին գործընկեր երկրների ներկայացուցիչներին կոչ էր արել ստեղծել դատարան՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հանցագործությունը հետաքննելու համար։

tert.am