Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ սեփականատերերը հուսահատ են, չգիտեն ինչպես շարունակել աշխատանքները և վերականգնել կորցրածը։
Ավերիչ հրդեհների վնասի չափը կարղ է գերազանցել ավելի քան 150 միլիարդ դոլարը, մինչ այս պահը հրդեհի ամբողջական վնասները դեռ գնահատված չեն։
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արք.Տերտերյանը անդրադարձել է հրդեհների հետևանքով հայ համայնքում առաջացած խնդիրներին, և ներկայացրել դրանց լուծան ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Փասադենայի Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը:
Հովնան Արք.Տերտերյանը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է, որ Հայ բարեգործական ընդհանուր միությունն ապահովել է դպրոցի ավելի քան 200 աշակերտի ուսումնական պրոցեսի շարունակությունը՝ տրամադրելով Փասադենայում միության նախկին շենքը։