Մահացել է ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանը։ Գույժն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա ամուսինը՝ Հայաստանի ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը:
«Սիրելիներ, ցավով տեղեկացնում եմ, որ ի Քրիստոս ննջեց սիրելի կինս՝ Լալա Մնեյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին՝ Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, ժամը 18:00-20:00: Հուղարկավորությունը՝ հունվարի 18-ին, Գավառում»,-գրել է նա։
Լալա Մնացականյանը ծնվել է Բայազետում, մտավորականի ընտանիքում, Աշխատել է ազգագրության թանգարանում։