Foto

Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում բացահայտ ստեց

Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական զորքերը հետ են  քաշվել Սյունիքի եւ Գեղարքունիքի բարձունքներից եւ թշնամու հսկողության տակ են անցել ռազմավարական նշանակության բարձունքները, հրապարակվել է։


Այդ հուշագիրը ոչ միայն չի հրապարակվել, այլեւ ՊՆ-ն 2024 թվականի օգոստոսին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, թե գաղտնի փաստաթուղթ է։ Դրա գոյության մասին պաշտոնապես խոսել է արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ «Ազատությանը» տված հարցազրույցում ու փաստել, որ անգամ ինքը դրան ծանոթ չէ։


Ի դեպ, ընդդիմադիր մի քանի պատգամավորի,որոնք ունեն գաղտնիության իրավունք, թույլ տրվել է ՊՆ-ի շենքում ծանոթանալ դրան, այն էլ՝ 1,5 տարի անց, ինչի մասին հայտարարել է նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։


«Փաստինֆո»-ն գրավոր եւս մեկ հարցում կուղարկի պաշտպանության նախարարին՝ խնդրելով տրամադրել այդ հուշագրի կրկնօրինակը, եթե դա հրապարակային է։


Մեկնաբանության մեջ նախարարի թե այսօրվա պատասխանի, եւ թե 2024 թվականին գրավոր հարցման պատասխանի վերաբերյալ նյութի հղումներն են