Foto

Քաղաքականության մեջ ազարտը հղի է անսպասելի արդյունքներով. Կարասինը` ՀՀ-ի քայլերի մասին

ըԵրևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության մասին տարբեր փաստաթղթերի ստորագրման հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա ժողովրդի համար։ Այս մասին Telegram–ի իր ալիքում գրել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

«Վախենում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչների քառատրոփ ակտիվությունը համագործակցության վերաբերյալ տարբեր տեսակի պարտավորեցնող փաստաթղթերի ստորագրման հարցում կարող է անսպասելի և բարդ հետևանքներ ունենալ այս երկրի և նրա ժողովրդի համար բոլորի հետ և ամեն ինչում»,- գրել է ռուս խորհրդարանականը։

Կարասինի խոսքով` այդ փաստաթղթերի մշակման լրջությունը և դրանց համապատասխանությունը այն պարտավորություններին, որոնք Հայաստանն արդեն ստանձնել է այլ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հանդեպ, հարցեր են առաջացնում։
«Նախևառաջ դա վերաբերում է ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: Պատմությունից հայտնի է, որ քաղաքականության մեջ ազարտը հաճախ անսպասելի արդյունքների է հանգեցնում»,- նշել է Դաշնության խորհրդի կոմիտեի ղեկավարը։
Նշենք, որ նախօրեին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ստորագրումը, ավելի վաղ հայտարարել էր, որ դա Երևանի ինքնիշխան որոշումն է, բայց Ռուսաստանն իր հերթին կարևորում է հարաբերությունները Հայաստանի հետ և շարունակելու է զարգացնել դրանք։ Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նշել էր, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել էր, որ այս հարցում գլխավորը ոչ թե փաստաթղթի վերնագիրն է, այլ այն, ինչը բխում է այս համաձայնագրից։ Նա հիշեցրել էր, որ Ռուսաստանը ևս բազմաթիվ պայմանագրերէ ունեցել արևմտյան երկրների հետ, և դրանք որակվում էին որպես ռազմավարական գործընկերության պայմանագրեր։ Սակայն այդ համաձայնագրերը երբեք կողմերից չեն պահանջել գործել երրորդ երկրների դեմ, ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նա չի բացառել, որ Երևանից աջակցություն են պահանջելու Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հարցում։