Foto

Փաշինյանի աշխատակազմն արդեն պատրաստվում է Քաղաքացու օրվա միջոցառումներին․ հայտնի է 2 կազմակերպչի անուն

Քաղաքացու օրը՝ ապրիլի 25-ին, ժամը 20։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը․ այս մասին օրերս հայտնեց Voice of peace «Ինստագրամ»-ի էջը։

Նշվում է, որ այդ օրը մեկ բեմում կհանդիպեն համաշխարհային աստղեր և ոչ միայն։ Թե ով կկազմակերպի այս միջոցառումը, դեռևս հայտնի չէ, սակայն հայտնի են նույն ՔՊ-ի ու ՀՀ հպարտ քաղաքացիների տոնական օրվա մյուս դրվագների կազմակերպիչների անունները։

Այսպես, Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման շրջանակում ՀՀ համայնքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում 2026թ. ապրիլի 25-ին բանախոսությունների և քննարկումների կազմակերպում և սպասարկում միջոցառումը կկազմակերպի «Ստեփան Կույումջյան Միհրանի» ԱՁ-ն: Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն օրերս համապատասխան պայմանագիրն է կնքել, որի գինը 13 միլիոն 222 223.00 դրամ է։

Իսկ Վարդենիսում և Մարալիկում բեմական հարթակի ստեղծումը, ձևավորումը և մշակութային միջոցառման կազմակերպումը կիրականացնի «Վահրամ Թոքմաջյան Վարդանի Անհատ ձեռնարկատեր»-ը. պայմանագրի գինը՝ 7 միլիոն 200.000 դրամ։