ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ հայտարարելով, թե նրան չի անհանգստացնում, որ Իրանը կարող է միջուկային զենք ունենալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրամփը նշել է իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
«Դա անընդունելի է, որովհետև նրան չի՞ հետաքրքրում՝ Իրանը կունենա միջուկային զենք և կարող է արդյոք երկու րոպեում ոչնչացնել Իտալիան, եթե նման հնարավորություն ունենա»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Մելոնիի հայտարարությունները։
ԱՄՆ նախագահը նաև դժգոհություն է հայտնել, որ իտալական իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում Իրանի միջուկային ծրագրի հարցում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ջանքերին աջակցելու համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շատ կարևոր է Իտալիայի համար, և Հռոմը պետք է ավելի ակտիվ ներգրավվածություն ցուցաբերի։









