Foto

Արման Ծառուկյանի անկասելի վերելքը. հայ մարտիկն ամրապնդում է դիրքերը UFC-ի էլիտայում

Ապրիլի 12-ին Մայամիում կայացած UFC 327 մրցաշարից հետո կազմակերպությունը հրապարակել է մարտիկների նորացված վարկանիշային աղյուսակները։

Անկախ քաշային կարգից լավագույնների ցանկում հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը գրանցել է դիրքային տպավորիչ առաջընթաց։

Թեթև քաշային կարգը ներկայացնող Ծառուկյանը բարելավել է իր դիրքերը միանգամից երկու աստիճանով՝ 15-րդ հորիզոնականից բարձրանալով 13-րդ տեղ։

Նորացված ցուցակում հայ մարտիկը շրջանցել է Մագոմեդ Անկալաևին, ով նահանջել է 14-րդ հորիզոնական։ Հատկանշական է նաև, որ Ծառուկյանն իր նոր վարկանիշով գերազանցում է անգամ UFC-ի նորընծա չեմպիոնին՝ Կարլոս Ուլբերգին, ով եզրափակում է P4P-ի լավագույն տասնհինգյակը։