Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է․
«Քաղաքական հետապնդումների դեմ պայքարում հաջողության հասնելու բանալին ոչ բարձր իրավաբանությունն է, ոչ էլ իրավապահների մոտ ապրումակցման կամ խղճի նշույլների փնտրտուքը: Աշխատում է միայն ագրեսորի, օկուպանտի դեմ պայքարի գործիքը` հնարավորինս բարձրացնել իր հարձակման, ապօրինության գինը:
Ագրեսորը նահանջելու է այն ժամանակ, երբ ապօրինությամբ ձեռք բերվելիքը ավելի փոքր է, քան դրա համար վճարվող գինը:
Հանրային դժգոհությունը ու հանրային պարսավանքը շատ ավելի են օգնում, քան հարյուր գրագետ բողոք ու միջնորդություն»:









