Foto

Գերմանիան Ուկրաինային է հանձնել 155 միլիմետրանոց ականներ և հարվածային դրոններ

Գերմանիայի կառավարությունը թարմացրել է Ուկրաինային հանձնվող ռազմական օգնության ցանկը՝ հաստատելով հազար հրետանային արկերի եւ դրոնների մատակարարման մասին, տեղեկացրել է «Европейская правда»-ն։

Ցուցակի համաձայն՝ դեկտեմբերի վերջիցԳերմանիան Ուկրաինային է փոխանցելականներից եւ դարանումներից պաշտպանվող20 մեքենա, 14 հազար 155 միլիմետրանոց եւ 19 հազար 122 միլիմետրանոց արկեր, ինչպես նաեւզինամթերք «Leopard 1» տանկերի համար։

Կիեւը նաեւ ստացել է 600 HF-1 հարվածայինանօդաչու թռչող սարք, 50 VECTOR հետախուզական անօդաչու թռչող սարք, 46 RQ-35 HEIDRUN հետախուզական անօդաչու թռչողսարք եւ 43 SONGBIRD անօդաչու թռչող սարք։

Գերմանիայի հանձնած այլ սարքավորումներն ուպարագաները ներառում են 11 հազար 120 միլիմետրանոց ականանետային զինամթերք, լարաններդաշտային ակնոցներ եւ բրդյավերմակներ:

Բացի այդցուցակում նշվել է  Marder հետեւակի5մարտական ​​մեքենաների, 9 RCT-30 Boxer անիվներով հետեւակի մարտական ​​մեքենաներիեւ 277 ականներից եւ դարանումներիցպաշտպանվող մեքենաներիինչպես նաեւ 18 RCH 155 ինքնագնաց հրետանային կայանքներիմասին:

Ուկրաինայի պատվիրած 54 հաուբիցներից առաջինը անձամբ հանձնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

աղբյուր ՝ News.am