Հայաստանի Հանրապետության կողմից վարվող
բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային
հանգրվանին: Վարչապետը իր ֆեսբուքյան
գրառմամբ նշել է թե տարածաշրջանի երկրների և միջազգաին գործընկերների հետ ինչ արտաքին
հարաբերություններ ունի ՀՀ-ն և ինչ հաջողություններ է գրանցել։ Անդրադառնով Ադրբեջանին՝ մասնավորապես նշել է․ «Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի
Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ
լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր
ջանքերը զուրկ են լեգիտիմությունից եւ հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել
չի հաջողվի»:
Իրապե՞ս կարող է պետության ղեկավարը թշնամի պետությանը խնդիրների լուծման համար լուծումների
առաջարկություն ներկայացնելը համարել արտաքին հարաբերություններում հաջողություն
կամ ձեռքներում։ Իսկ մինչ հիմա այդ լուծումներից ո՞րն է ընդունելի եղել Ադրբեջանի համար։
Կա՞ գեթ մեկ կիրառված լուծում, որն ի օգուտ ՀՀ-ի է։ Այդ արտաքին քաղաքականության արդյունքում
Ալիևն արդեն պահանջում է լուծարել հարաբերությունների կարգավոման թերևս երբևէ գոյություն
ունեցած միակ լեգիտիմ գործիքակազմ ունեցող կառույցը՝ Մինսկի խումբը։ Եվ դրա լուծարման
մասին այսօր խոսում է ՀՀ-ն և ոչ թե Ադրբեջանը։
ՀՀ տարածքից օկուպացված է առնվազն 200-300 քառ․ կմ տարածք և չկա գեթ մեկ պետություն կամ միջազգային կառույց, որ Ադրբեջանից պահանջի վերադարձնել այն։ Դեռևս 2020 և 2023թ-ից Ադրբեջանում հայ գերիներ կան, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Անհետ կործների հարցով ևս տեղաշարժ չկա, իսկ սահմազատում անվանված գործընթացը բոլոր առումներով միայն և միայն բխում է Ադրբեջանի շահերից։
Եթե ՀՀ-ի կողմից Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու պատրաստակամություն կա,
ընդհուպ մինչև սեփական երկրի Սահմանդրություն փոխելու, Անկախության հռչակագիրը պետության
չգոյության մասին համարելու տեսանկյունից, ապա ինչո՞ւ պիտի նոր էսկալացիա լինի։
Այստեղ արտաքին քաղաքական բացառիկ հաջողությունը թշնամի Ադրբեջանինն է։ Հենց նա
է իր բոլոր մտադրություններն իրականություն դառձնում առաց մեկ փամփուշտի և միջազգային
գործընկերների հետ հարաբերությունների վատթարացման։