Երգչուհի Լիլիթ Կարապետյանն ինստագրամյան իր էջում կիսվել է եղբոր՝ Կարեն Կարապետյանի լուսանկարով:
«Իմ լուսավոր, սիրուն, անբիծ ու անասելի տաղանդավոր Կարեն, արդեն 25 տարի է մեզ հետ չես: Այսպիսի ցավ նույնիսկ թշնամուն չեմ ցանկանա»,- հրապարակմանը կից գրել է երգչուհին։