Foto

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է Պակիստանի վրա հարվածները դադարեցնելու մասին

Հնդկաստանը դադարեցրել է հարվածները Պակիստանին և կգործի Իսլամաբադի քայլերին համահունչ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

«Հնդկաստանը դադարեցրել է իր հարվածները Պակիստանին և կգործի Պակիստանի գործողություններին համապատասխան»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ի պատասխան Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչության՝ իրականացրել է Սինդուր գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»։

Գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության ընթացքում Պակիստանի ռազմական օբյեկտներ չեն հարձակվել։ Իր հերթին Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ բնակավայրերի վրա, իսկ հարվածների արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել։ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իսլամաբադն իրեն իրավունք է վերապահում համապատասխան ձևով արձագանքելու: