Foto

Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 53-ամյա Լուսինե Ա.-ի դին: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ցած է նետվել 7-րդ հարկից: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: