Foto

Արդյո՞ք մանդատները վայր դնելը հանգեցնում է խորհրդարանական նոր ընտրությունների. իհարկե` ոչ. Գարեգին Պետրոսյան

Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Մանդատները վայր դնելու ճանապարհով քաղաքական ճգնաժամ առաջացնելն ու խորհրդարանի լուծարմանը հասնելը նույնքան մանիպուլիացիա է, որքան ընտրությունների ճանապարհով Նիկոլին իբր լեգիտիմացբելու` ժամանակին շրջանառվող թեզը։ Բանը կայանում է նրանում, որ եթե անգամ ընտրություններին ներկայիս ընդդիմադիր խորհրդարանական ուժերը չմասնակցեցին էլ, ընտրությունները միևնույնն է կայանալու էին։ Եվ ընտրությունների արդյունքում ձևավորվելու էր խորհրդարան 30%-անոց գրպանային ընդդիմությամբ։ Պայմանական, 15%-ը կլինեին թագուհիթովմասյաններ, 15 %-ը` իշխանզաքարյաններ։ Քաղաքական պայքարի լրացուցիչ ինստիտուցիոնալ լծակ չէր լինի, որքան էլ այդ լծակի արդյունավետ գործառնությունը երբեմն բանավեճային է։
Հիմա նույնը վերաբերում է մանդատները վայր դնելուն։
1. Արդյո՞ք մանդատները վայր դնելը հանգեցնում է խորհրդարանական նոր ընտրությունների։ Իհարկե` ոչ։ Օրենքը նման ընթացք չի նախատեսում։
2. Ներկայիս խորհրդարանական ընդդիմության գերակշիռ մասի և արտախորհրդարանական ընդդիմադիր պայքարի միջև կա նկատելի գաղափարական նույնականություն։ Սա օգնու՞մ է, թե՞ վնասում ընդդիմադիր պայքարի ընդհանուր գործին։
3. Եթե մի պահ պատկերացնենք, որ օրենքը նախատեսում է ընթացակարգ, համաձայն որի մանդատները վայր դնելը հանգեցնում է խորհրդարանի լուծարմանը, արդյո՞ք ընդդիմադիր 2 դաշինքների 150 հոգանոց ցուցակներում չեն հայտնվի 30 հոգի պայմանական թագուհիթովմասյաններ և իշխանզաքարյաններ, ովքեր կընդիմանան ու կպահպանեն մանդատները։
4. Եթե մի պահ ընդունենք, որ մանդատները վայր դնելը հանգեցնելու է արտահերթ ընտրությունների, ո՞վ է կազմակերպելու այդ նոր ընտրությունը, նորից Նիկո՞լը։ Եթե Նիկոլը, արդյո՞ք նորից չեն վերակենդանանալու խոսակցությունները` ընտրությունների ճանապարհով իշխանություններին իբր լեգիտիմացնելու վերաբերյալ։