ճառով ֆիզիկապես ներկա չեմ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս ընտանիքների անվտանգության ձեր կողմից մղվող պայքարի գործողություններին:
Տեղեկացնում եմ ձեզ, որ վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեր կողքին, ձեզ հետ՝ ավելի վճռական կերպով այս իշխանություններին հեռացնելու, անվտանգ և զարգացող Հայրենիք կառուցելու նպատակով:
Վաղը նաև խոսելու եմ հարթակից պայքարի վերաբերյալ իմ մոտեցումները ձեզ հետ կիսելու, մեր պայքարին չմիացած քաղաքացիներին ոգևորելու, ևս մեկ անգամ հրապարակ կանչելու նպատակով:
Իմ մոտեցումները նույնն են. ես այլ խնդիր չեմ կարող ունենալ մինչև երկու հայկական պետությունների անվտանգությունը չապահովենք, իսկ հանրային համերաշխությունը չվերականգնենք:
Վաղը, ժամը 18:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»:









