Բոլորը, առանց բացառության, կզգան Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ հայտարարված համապարփակ հիբրիդային պատերազմի հետեւանքները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Հավաքական Արևմուտքը մեզ տոտալ, հիբրիդային պատերազմ է հայտարարել, եւ դժվար է կանխատեսել, թե որքան կտեւի այս ամենը, բայց պարզ է, որ հետեւանքները կզգան բոլորը՝ առանց բացառության»,- ասել է նա շաբաթ օրը Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ:
Նախարարի խոսքով՝ «մենք ամեն ինչ արեցինք ուղիղ բախումից խուսափելու համար, բայց եթե մարտահրավեր է նետվել, մենք, իհարկե, ընդունում ենք այն»։ «Պատժամիջոցները նոր բան չեն մեզ համար, դրանք գրեթե միշտ եղել են այս կամ այն ձեւով», - ասել է Լավրովը։
Նա նաեւ նշել է, որ իրեն զարմացրել է «բացարձակ քարանձավային, ռուսաֆոբ պոռթկումը»։









