• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել. ԼՂ-ում ԿԽՄԿ առաքելության ղեկավար

Ցանկացած իրավիճակ, որը բացասաբար է ազդում խաղաղ բնակիչների կյանքի վրա, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար խիստ մտահոգիչ է։

Մենք տեսնում ենք, որ մարդիկ իրենց տները ջեռուցելու և ուտելիք պատրաստելու համար ջանում են այլընտրանքային ուղիներ գտնել։ Մենք նաև ականատես ենք, թե ինչպես են բնական գազի մատակարարման խափանումից տուժում հասարակական կյանքի տարբեր ոլորտները, մասնավորապես՝ կրթական և առողջապահական համակարգերը։ Գազամատակարարումը կենսական նշանակություն ունի խաղաղ բնակչության համար, հատկապես` ցրտաշունչ եղանակային պայմաններում։ Այս մասին Արցախպրեսի` Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին վերաբերող հարցմանն ի պատասխան ասել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլյա Ֆլյորին։

«ԿԽՄԿ-ն կարեկցում է խաղաղ բնակչությանը այս դժվարին ժամանակներում: Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել։ Մեր նպատակն է աջակցել հատկապես կրթական և առողջապահական հաստատություններին: Այս օրերին մենք կապի մեջ ենք եղել համապատասխան կառույցների հետ՝ կարիքների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար և արդեն իսկ սկսել ենք շուրջ 200 էլեկտրական տաքացուցիչների ձեռքբերման գործընթացը։ Մենք նաև ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել Ֆիզիկական վերականգնողական կենտրոնին՝ գազի բալոնների գնման համար՝ ճաշ պատրաստելը դյուրացնելու նպատակով»,- նշել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարը։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Երևան-Ռիգա գործակցությունը նոր ուղղություններ կընդգրկի


    Զելեսնկին ԱՄՆ-ի հետ ուկրաինական հակամարտության դադարեցման տարբերակներն է քննարկում


    Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը


    Իշխանությունը Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում․ Աբրահամյան


    «3+3» ձևաչափի կայացման գործընթացը շարունակվում է. Զախարովա


    Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի և ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին․ Զախարովա


    Ռուսաստանը և Չինաստանը խորհրդակցություններ են անցկացրել հակահրթիռային պաշտպանության հարցերի շուրջ


    Աճել է ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական արտադրանքի ծավալը


    Մեկ օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ


    Թուրքիան և Իրանը կփորձեն խորացնել համագործակցությունը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]