Foto

Չէր կարող Նիկոլը 1991թ լինել վարչապետ․ փորձագետ

Ադրբեջանը հերթական սադրիչ գործողությունն է իրականացնում Արցախում։ Թշնամու զրքը կրկին առաջ է եկել, այս անգամ էլ Փարուխ գյուղի հատվածում։  Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն ասում է, որ հստակ  չի կարող ասել ռազմական գործողությունները շարունակական կլինե՞ն, թե՞ ոչ, բայց կարծում է, որ լայնամաշտաբ պատերազմ չի սկսվի։  Ցավում է, որ մեկ գյուղ ևս կորցրեցինք։ Այս գործողությունները և գազի սպառումով պայմանավորված գործողությունները  մեկը մյուսի շարունակություն է համարում, ասում է՝ նույն թշնամական գործողություններն են, որ միտված  են Արցախի հայաթափմանը։ Ռազմական գործողություններում քաղաքական իշխանության կառավարման սխալներ է տեսնում․ «Ժամանակին ասում էինք՝ խաղաղությունը չեն մուրում, բայց մեր իշխանությունը հեշտ ուղի էր ընտրել, որոշեց մուրալ այդ խաղաղությունը՝ հրաժարվելով արժեքներից։ Իհարկե, կարող ես հրաժարվել արժեքից, բայց թշնամին անընդհատ քեզնից ավելին ու ավելին կուզի։ Ասում է՝  կամք եմ դրսևորում՝ արժեքից հրաժարվելով, Մեծ եղեռնի պահանջատիրությունից հրաժարվելով։ Դա կամք է դեպի կործանում։ Իրական կամքն ազգային շահը պաշտպանելն  է։ Դժվարը նորմալ պետություն ունենալն է»,- Vesti.am-ի հետ զրույցում ընդգծեց Մհեր Հակոբյանը։

Փորձագետը չի հասկանում այն դիտարկումը, որ իշխանությունը, ՊՆ-ն, ԱԳՆ-ն ռուսական կողմից են ակնկալում պաշտպանություն։ «Այսինքն այս 30 տարի է, որ ասում ենք Արցախի երաշխավորն ենք, մոռացա՞նք։ Բա որ ռուսական կողմ ասի Արցախը տալիս եմ Ադրբեջանին, ի՞նչ պիտի անենք։ Համակերպվելո՞ւ ենք։ Այս պահին մեր վերջին պաշտպանական գիծն այն է, որ ռուսական կողմին ձեռք չի տալիս Արցախը հանձնելը»,- ասաց Հակոբյանը։

Պնդում է՝ այստեղ տեղին է հիշել, որ յուրքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը․ «Չէր կարող Նիկոլը 1991թ լիներ վարչապետ, որովհետև մեր հասարակությունն այլ կրթական ցենզ ուներ։ Իշխանությունն իրավունք ունի անելու այն ինչ ուզում է, քանի դեռ ժողովուրդը հանդուրժում է»։ Հակոբանն ասում է՝ այս իշխանության կառավարման արդյունքում ՀՀ բանակի գեներալը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել։  Հակոբյանը համոզված է, որ այստեղ իրենց մեղքի մեծ բաժինն ունեն նաև նախկին իշխանությունները․ «90-ականներին Արցախի համար կյանք տվող ժողովրդին բերեցին հասցրին այս օրվան։ Հիմա արժեքներ են մոռանում՝  լափի և անձնական շահի համար։  30 տարի համոզում էին, որ քաղաքացին վատ է ապրում, որովհետև Արցախ է պահում։ Իսկ հիմա եկան ու քաղաքացուն ասեցին՝ Արցախը քեզ պետք չի, դու էլ վատ չես ապրի, քո տղան էլ այնտեղ չի կռվի և կրթական ցածր ցենզ ունեցող քաղաքացին հավատաց։ Արցախից չէր, որ երկրում կաին մոնոպալիաներ, որ սիրուհիներին 90 հազար դոլարոնոց մեքենաներ էին նվիրում»,- եզրափակեց փորձագետը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան