Երևանի ընդհանուր իրավասության դատարանի
դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Սահմանադրական
դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները։
Թովմասյանի հայցը բավարարվել է մասնակի։ Փաշինյանը կհերքի, բայց ներողություն չի
խնդրի։
Բանն այն է, որ Կապանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ
Փաշինյանը հայտարարել էր, որ այն ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն ծառայություններ
էր առաջարկել։ Թովմասյանն էլ 20 օր ժամանակ էր տվել հիմնավորող փաստեր ներկայացնելու
համար։ Ի պասախան Փաշինյանը հրապարկեց Թովմասյանի գրիչի լուսանկարը, որն ըստ Փաշինյանի
Թովմասյանն էր իրեն նվիրել։ Գրիչի
լուսանկարին կից Փաշինյանը գրել էր, որ
վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել է 2018թ. մայիսին
կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում. «Իմ կողքին էր նստած: Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի
ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում
իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր: Ինձ դիմում էր բացառապես
«պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձևերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են
մինչև հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել՝ բացառապես
«ջան»-երով:
Հետո՝ հանկարծ հիշեց
և կարևոր համարեց ընդգծել, որ Իջևանի փեսա է: Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում,
չեմ հիշում՝ ես ուզեցի. թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը
առաջարկեց: Գրառումներս արեցի, ելույթ ունեցա, ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս
պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի և այլն։
Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում: Կարճ ասած՝ այս գրիչը մնաց
մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս
ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար», - ասված
է Փաշինյանի գրառման մեջ:
Շարունակելով նա նշում
է, որ դրան հաջորդել են իր մոտ ընդունելության գալու հայտերը, բայց չի ընդունել:
«Հետո մոտենում էր
հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք
ընդունելությանը: Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետև հասկանում էի, որ ՍԴ-ն
օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռք բերել: ․․․․Ի պատասխան իրեն
առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ», - իր գրառումը եզրափակել է նա:
Սրանից հետո Թովմասյանը
դատարան հայց է ներկայացրել և փերտրվարի 17-ին դատարանը հրապարել է վճիռ, որով պարտավորեցնել է պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի
վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում
«facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝
Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ»
վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը,
որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:
Թովմասյանը նաև պահանջել էր, որ Փաշինյանը ներողություն խնդրի իր արած գրառման համար
և ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացված պահելու վերաբերյալ արտահայտությունների մասով, ինչը
դատարանը մերժել է։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ վերաքննիչ
բողոք չի բերվել։ Վճռի դեմ վերաքննիչ բողոք
կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը
պատարաստվում է վերաքննիչ բողոք բրել, հարցը Vesti.am-ն
ուղղեց վարչապետի շահերը ներկայացնող փասաբան Գևորգ Գյոզալյանին, ով ասաց, որ հավանաբար
բողոք կներկայացնեն։ Արդյո՞ք հացրել է հարցը քննարկել իր վստահորդի հետ հարցին ի պատասխան՝
փաստաբանը նշեց, որ դա հրապարաման ենթակա չէ, մանրամասներ չի հայտնի, երբ բողոքը բերեն
այդ ժամանակ էլ կխոսեն։
Թովմասյանի պաշտան
Արթուր Հովհաննիսյանն էլ հրաժարվեց ասել՝ արդյո՞ք պատրաստվում են չբավարարված մասով
բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան։









