Ինչպես հայտնի է երեկ
Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանի և Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «հարգանքի տուրք են մատուցել
2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի
մոտ»:
Չնայած այն փաստին, որ
մինչ այդ ՀՀ-ում տեղի էին ունեցել մի քանի հիշատակի և տոնական միջոցառումներ, սակայն
Փաշինյանը չէր բարեհաճել, ասենք՝ հունվարի 28-ին բարձրանալ Եռաբլուր և բանակի օրվա հետ
կապված ծաղկեպսակ դնել տղաների շիրմաքարերին, կամ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի
օրերին գնար Ծիծեռնակաբերդի տարածքում գտնվող հուշաքարին իր հարգանքի տուրքը մատուցեր։
Այս տեղեկությունը գուցե
առաջին հայացքից տարօրինակ, բայց մի պարզ հարց է առաջացնում, դա նույնն է,
որ նման մի «հարգանքի տուրք» էլ մատուցվի, ասենք, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված
անձանց հիշատակին:
Մարտի 1-ն ակնհայտ իր քաղաքական «ֆիշկան» սարքած Նիկոլ Փաշինյանը, բնական է, որ փորձում է ամեն ինչ անել՝ տեղի ունեցածը բացառապես քաղաքական մոտիվացիայով ներկայացնելու համար։ Նա և նրա քաղաքական վարչախմբի տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար իրենց խոսքում հնարավորինս թանձր ու խիտ գույներով են ներկայացնում այն ինչ տեղի է ունեցել 2008-ի այդ գիշերը։ Ավելորդ է ընդգծել, որ օրվա իշխանությունների կողմից տեղի ունեցածը ներկայացվում է միակողմանի մեկնաբանությամբ՝ շրջանցելով բավականին ակնառու փաստեր։
Կարևոր է, սակայն, ընդգծել,
որ այն ինչ տեղի է ունեցել 14 տարի առաջ, իհարկե, ողբերգալի իրադարձություններ
են, սակայն, այն ինչ կատարվեց քաղաքապետարանի մերձակա հրապարակում, ՀՀ-ում իշխանության
բռնի տապալման ակնհայտ փորձ էր, որի նախաձեռնող խունտան այսօր ղեկավարում է ՀՀ-ն։ Չի
խոսվում այն մասին, թե զանգվածային անկարգությունների ու տարբեր անկարգություններ ու անկարգությունների կոչ անող Փաշինյանն ինչպես սադրեց հանրությանը՝ մարդկանց զգացմունքների
վրա խաղալով շիկացրեց տրամադրությունները, հետո աննկատ ծլկեց հրապարակից։ Ոչ ոք, այդ
թվում ՀԱԿ-ի տարբեր կարկառուններ, չեն խոսում այն մասին, թե ինչու Տեր-Պետրոսյանը չփորձեց
իր «քաղաքական բարձունքից» բարեհաճել և հանգստացնել գազազած ամբոխին, որն այդ ժամանակ
ուղղակի անկառավարելի ու սանձազերծ էր դարձել։
Կասկածից վեր էր, որ
2008-ին իշխանությունները պետք է կարողանային մայրաքաղաքում կարգուկանոն մտցնեին և մաքրեին ախտից, ինչը
և իրականացրեցին։ Ցավոք, նման գործողությունները,
որպես կանոն, առանց մարդկային զոհերի չեն լինում, ինչը և տեղի ունեցավ մարտիմեկյան Երևանում։
Ի դեպ՝ մարտի 1-ի միֆականացման
փաստն ակնառու էր նաև մարտիմեկյան զոհերի ծնողների վարքագծի դեպքում, ովքեր Փաշինյանի
իշխանության գալուց հետո խոսում էին այնքան ժամանակ, քանի դեռ գումարային փոխհատուցում
չէին ստացել, իսկ բավականին կլորիկ գումար ստանալուց հետո՝ «տարան հեռու, խաբար չունենք»
վիճակում են։
Այնպես որ, իհարկե, կատարվել է ցավալի փաստ,
մահացել են մարդիկ, ինչն անխոս անդառնալի կորուստ է, բայց անթույլատրելի
է, երբ այդ մարդկանց արյունը դարձնում են քաղաքական «ֆիշկա» և արհեստական շահարկումների
առարկա։
Արմեն Հովասափյան









