Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է։ Զուգահեռ Արևմուքը շարունակվում է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ։
Եթե դրանք մյուս ոլորտներում հասկանալի և ընդունելի են, ապա մշակութային ոլորտում ինչ-որ
տեղ նույնիսկ անընդունելի են։ Օրերս Ռուսաստանին հեռացրին Եվրատեսիլ երգի մրցույթի
մասնակիցների ցանկից, որոշ ռուս մշակութային գործիչների հետ խզվեցին միջազգային պայմանագրեերը։ Այսօր էլ
Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբից հեռացրել են ռուս դիրիժոր Վալերի Գերգիևին։
Ռուս երաժիշտը Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի և գեղարվեստական ղեկավարի
պաշտոնը զբաղեցնում էր 2015թ․-ից։ Նրա հետ պայմանագիրը կնքված էր մինչև 2025թ․-ը։ Քաղաքագետ
Ստեփան Դանիելյանը Vesti.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Գերգիևի հետ կապված նախապատմություն
կա․ «Գերգիևն ազգությամբ օս է և երբ Ռուսաստանը 2008թ-ին մուտք գործեց Հարավային Օսեթիա և ճանաչեց վերջինիս
անկախությունը, այդ ժամանակ Գերգիևն իր խմբի հետ հանդես եկավ համերգով և, բնականաբար,
լինելով օս, պաշտպանեց Հարավային Օսեթիայի շահերը։ Բնականաբար, այդ ժամանկից սկսած, իր նկատմամբ որոշակի վերաբերմունք կար Արևմուտքում, և ենթադրում եմ՝ ինչ-որ անալոգիաներ
են աշխատել, որ ինքը 2008թ պաշտպանել է Ռուսաստանի գործողությունները։ Կարծում եմ,
որ իրեն ինչ-որ կերպ հիշեցրել են, որ հիմա ինքը չի բողոքում Ուկրանիայի հարձակման դեմ
և հենց այդ նախապատմությունից ելնելով, հավանաբար, իրենից պահանջել են դատապարտել Ռուսաստանի
քայլը Ուկրանիայի նկատմամբ և հեռացրել են դիրիժորությունից»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Ըստ քաղաքագետի՝ հակառուսական պրոպագանդան լավ աշխատում է։ Դանիելյանն
արձանագրում է, որ պատերազմական ժամանակներում միշտ նման դեպքեր լինում են։ Օրինակ՝
ամերիկա-ճապոնական պատերզամի ժամանակ,
բոլոր անմեղ ճապոնացիների համար, ըստ էության, ԱՄՆ-ում համակենտրոնացման ճամբարներ
ստեղծեցին, մեկուսացրին հասարակությունից, ճապոնացիները հարձակման էին ենթարկվում սովորական
մարդկանց կողմից։ Ցավոք սրտի նման դեպքեր լինում են։
Քաղաքագետն ասում է, որ մշակութային պատժամիջոցներն արդարացված
չեն, քանի որ տուժում են սովորական մարդիկ․ «Հատկապես մշակույթի գործիչները որևէ բանում
մեղավոր չեն, բայց կա ստրատեգիական մոտեցում։ Երբ ստիպում են ռուսներին, որպիսի իրենք
հանդես գան հակառուսական խոսքով, դա Ռուսաստանի հանրային տիրույթում որոշակի մթնոլորտ
ստեղծելու համար է, որ Ռուսաստանի հասարակությունը դեմ է ղեկավարությանը։ Պատերազմական
իրավիճակներում նման գործիքներն օգտագործվում են։ Օրինակ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի
ժամանակ ԱՄՆ-ում բնակվող ծագումով գերմանացիներից շատերը իրենց ազգանունները նույնիսկ
փոխեցին։ Նման երևույթներ ցավոք սրտի լինում են»։
Արդյո՞ք այստեղ ֆաշիզմի դրսևորում կա հարցը մասնագետը դիտարկում է մի քանի տիրույթում։ «Խնդիրը
պետք է դիտարկել մի քանի հարթության մեջ։ Առաջինը՝ շատ դեպքերում ինքնաբուխ է լինում,
սովորական մարդիկ տուժում են և դա հանրության ներսից է գալիս։ Կա նաև վերևից տարվող
քաղաքականություն։ Այն մարդիկ, ովքեր ռուսական հանրության մեջ որոշակի հեղինակություն
ունեն, ստիպում են իշխանության դեմ հայտարարություններ անել։ Իսկ ինչ վերաբերում է
ֆաշիզմին, չգիտեմ՝ այդքան սուր գնահատական կարելի է տալ, թե՞ ոչ: Համենայն դեպս
էթնիկ պատկանելիության հիման վրա մարդկանց նմատմամբ վերբերմունք և շատ դեպքերում հավատամքներ
իրացնել, ընդհանրապես լինում է»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։









