Foto

COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում փոփոխություն է կատարվել

Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հստակեցնելով շարժական կայանների միջոցով պատվաստումների համար սահմանված նոր վայրերն ու ժամանակացույցը:

Երևանում.

Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)` ժամը 12:00-16:30

ԵՊՀժամը 11:30-15:30

«Ռոսիա մոլ»` ժամը 16:00-20:00

«Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` ժամը 13:00-17:00

Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածքժամը 13:00-16:30

Կասկադ համալիրժամը 13:00-16:30

Մարզերում.

Լոռու մարզՎանաձոր (Հայքի հրապարակ)՝ ժամը 11:00 -16:00

Շիրակի մարզԳյումրի (Վարդանանց հրապարակ)` ժամը 10:30-16:00