Foto

Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild

Գերմանիայում հարցվածների շուրջ 70 տոկոսը դժգոհ է երկրի կառավարության և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գործունեությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցման տվյալները ներկայացրել է Bild-ը։

Մերցի գործունեությունից դժգոհ է հարցվածների 67 տոկոսը, դա 5 կետով ավելի է նախորդ շաբաթ արձանագրված տվյալից։ Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարի գործունեությունից գոհ է հարցվածների 23 տոկոսը, ինչը 5 կետով ավելի քիչ է նախորդ հարցման տվյալից։ Եվս 10 տոկոսը չի ցանկացել հարցի վերաբերյալ կարծիք հայտնել։

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, հարցվածների 68 տոկոսը դժգոհ է նախարարական կաբինետի աշխատանքից, 22 տոկոսը կարծում է, որ կառավարությունը լավ է աշխատում։

Հարցումն անցկացվել է փետրվարի 5-6-ը, մասնակցել է 1,002 քաղաքացի։