Foto

ԵՄ-ն բնակչությանն ընտելացնում է Ռուսաստանի հետ պատերազմի գաղափարին. Օրբան

Եվրամիությունը փաստացի պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է կռվել Ռուսաստանի դեմ և այժմ բնակչությանն ընտելացնում է այս գաղափարին, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Նրանք հայտարարել են, որ ԵՄ-ն կպատերազմի մինչև 2030 թվականը։ Եվ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդկանց ընտելացնում պատերազմի գաղափարին և ինչպես են երկրները պատրաստվում պատերազմին, երբ առաջնորդները որոշում են, որ դա տեղի կունենա»,- ասել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը պարզաբանել է, որ երբ երկրները պատրաստվում են պատերազմի, նախ խզվում են դիվանագիտական ​​հարաբերությունները, ապա սկսվում է զորակոչը, սկսվում է զենքի արտադրությունը, տեղի է ունենում անցում ռազմական տնտեսության, և այդ ժամանակ բռնկվում է բաց հակամարտություն։